Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։
« Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։
Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մամուլում արդեն խոսվել էր Դավիդյանցի հնարավոր ազատման մասին։ Նշվում էր, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։
https://www.tert.am/am/news/2020/08/07/davidyants/3364661?fbclid=IwAR0LN0RhuGmATKYaZdnEPwprcxhJLBFqRSIFrIDA_BZ22wxDfgqd4Jqp0u4