Авторская программаВерные друзья Армении

Ինչո՞ւ եմ խոսում հայերեն: За что я люблю Армению и армянский? Александр Листенгорт.

В этом видео я зачитываю своё выступление на армянском языке в Посольстве Армении в Москве зимой 2013 года, где рассказываю о своём отношении к армянскому народу и армянскому языку, на котором имею честь писать, читать и говорить. Այս տեսանյութի միջոցով ես փորձում եմ բացատրել, թե ինչ եմ զգում հայոց լեզվի և հայ ազգի հանդեպ: Из выступления в Посольстве Республики Армения в Москве ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ ես շատ ուրախ եմ լինել այսօր այստեղ: Նույնպես ուզում եմ ասել, որ շատ երջանիկ եմ, իսկապես բախտ ունեմ, որ սովորում եմ, գրում եմ, կարդում եմ ու խոսում եմ հայերեն: Մի խոսքով` շատ պարզ, բայց տարբեր մեծ բաներ կան, որոնք ինձ համար շատ կարևոր են, որոնք ինձ օգնում են իմանալ, թե ինչն է կարևորը իրականում, ամբողջ աշխարհում և իմ սեփական կյանքում: Հայերենը մի հին, մի գեղեցիկ ու մեծ լեզու է: Ճիշտն ասած` ես մեծ բանաստեղծ եմ ուզում դառնալ, ու երբ մտածում եմ ինչ-որ բանի մասին` հայերի կամ հայերենի հետ կապված` ես ոգեշնչվում եմ: Ազնիվ խոսք: Եվ բնականաբար սկսում եմ գրել, ստեղծել` ներկայացնելով աշխարհայացքս, ցուցաբերելով աստվածային ներկայությունը մեր աշխարհում, ինչպես ավանդվել է, ինչպես գրված է լավ և սուրբ գրքերում: Դուք կարող եք ինձ հարց տալ` հայ եմ ես, թե ոչ: Եվ ինչու եմ խոսում հայերեն: Ճիշտն ասած` ես նույնիսկ ռուս չեմ, չնայած` ինձ թվում է` ինչպես և դուք, ես շատ եմ սիրում Ռուսաստանը և իմ հարազատ քաղաքը` Մոսկվան: Ես հրեա եմ, և ուզում եմ մի քիչ պատմել հրեաների և հայերի միջև հարաբերության մասին: Հատուկ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, թե ինչքան մտերիմ են հայեը և հրեաները: Շատ տարիներ առաջ, երբ քաղաքակրթությունները հիմնականում զբաղվում էին պատերազմների և նման այլ հարցերի որոշումներով, մեր ժողովուրդները արդեն իմաստուն համագործակցում էին, օգնում և աջակցում էին իրար: Այսօր Հայաստանում կարելի է գտնել հին սինագոգ, հրեական գերեզմանոց` եբրայից և արամեից լեզուներով արձանագրված, և հրեական համայնքի այլ, առավել հզոր հետքեր: Իսկ Երուսաղեմի սրտում, որն արտացոլում է արևի ճառագայթները` հավերժական քաղաքի ոսկյա պատերից, հայոց թաղամասն է` իր արտակարգ վարպետներով: Այդպես է պատահել, որ հայերն ու հրեաները ամեն տեղ օտարերկրացիներ են, և հարազատ, մեծ Հողը իրենց համար միշտ էլ եղել է երազանք, որը իրենք փոխանցել են հաջորդ սերունդներին: Այդպես է ստացվել, որ արվեստը, մշակույթը և շատերի համար տարօրինակ ու անհասկանալի խորությունը, և գեղեցիկ թախիծը աչքերի` ծարավ հաճույքի, ուրախության ու պարի, ներքին` խորը երջանկության հետ միասին հիմնական հատկանիշներն են և հայերի, և հրեաների: Եվ այդպես է ստացվել, որ երբ Յանդեքսում հարց ես գրում` թե ինչու են խելացի և հարուստ, Յանդեքսը անպայման կգրի շարունակությունը` հայերը և հրեաները: Շփվելով հայերի հետ, ինձ թվում է, որ շփվում եմ հրեաների հետ, այսինքն զգում եմ հատուկ կապ, որը սովորաբար զգում ես քո եղբոր հանդեպ, և այնպիսի մի բանի հանդեպ, որտեղ կարող ես գտնել հանգստություն, ուրախություն և աջակցություն: Աշխարհում ցանկացած տեղ մենք կարող ենք հանդիպել, լսել հարազատ մեղեդիները, կամ քաղցր ձայնը մեր լեզուների, և երբ ես դուդուկ եմ լսում կամ հանդիպում եմ ձեզ ինչ-որ մի տեղ, կարելի է ասել, որ ես հանդիպել եմ հարազատներիս: Որպես հրեա, ես շատ լավ գիտեմ, որ, ժողովրդի համար, երևի, չի կարող լինել որևէ բան ավելի կարևոր, քան իր սեփական, գեղեցիկ, հրաշալի հողը, իրենը, իր սեփականը, Աստծուց տրված, որի մասին կարելի է պատմել սերունդներին` զգալով մի դող և խորը սեր: Առավել ևըս` հայոց աշխարհի կամ Իսրայելի: Շատ շնորհակալ եմ ուշադրության համար: Ամենայն բարիքներ: Շնորհակալ եմ: Ալեքսանդր Լիստենգոռթ

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button