РАЗВЕ ТАК МОЖНО ПОСТУПАТЬ С ЛЮДЬМИ…………………
Արդեն 4 օր է, Բագրատաշենի անցակետում են գիշերում մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ովքեր ավտոբուսներով Թուրքիայից հագուստ են ներմուծում Հայաստան։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վերջիններս ասացին, որ իրենք, ինչպես կարգն է, կատարել են թույլատրվող 25 կգ-ից ավելի հագուստի համար նախատեսված մաքսազերծումը, որից հետո ավտոբուսներով շարունակել են ճանապարհը, սակայն մաքսատնից մոտ 50 մետր հեռավորության վրա ինչ-որ անձինք ավտոմեքենայով կանգնեցրել են իրենց և ասել, որ փաստաթղթերում թյուրիմացություն է տեղի ունեցել, և ավտոբուսները պետք է վերադառնան մաքսատուն տարածք, իսկ ապրանքը կրկնակի ստուգում պետք է անցնի։ Ավտոբուսները վերադարձել են մաքսատուն, որտեղ բեռը եռակի ստուգում է անցել։ Առևտրականների հարցին, թե ի՞նչ խնդիր կա, մաքսատանը պատասխանել են, որ կա թույլատրվածից ավելի ուղեբեռ, որը առևտրականները պետք է մաքսազերծեն, և պետք է նաև ճշտեն՝ արդյո՞ք ուղեբեռում առկա ապրանքները համապատասխանում են հայտարարագրին, թե ոչ։