Имена

Գառնիկ Իսագուլյանը 25 տարի առաջ..

Ներհայաստանյան քաղաքական դաշտն այսօր լցված է անգաղափար, անսկզբունքային գործիչներով, որոնք մեր ժողովրդին մանկուրտի տեղ դրած`կարող են արագ դիմափոխվել, ճկունորեն հարմարվել պահի թելադրանքին, մերժելով այն գաղափարները, որոնց ինչ-որ ժամանակ, իբրև թե ծառայել են։ Խոսքի ու գործի հակասությունը դարձել է մերօրյա գործիչների բնութագրիչը։ Ի տարբերություն քաղաքական «թիթեռնիկների», բարեբախտաբար, կան ու մեր կողքին են գաղափարակից, ազգային արժեքներ կրող, բոլոր ժամանակներում համարձակ, սկզբունքային ու պետականամետ գործիչներ։ Այդպիսի քաղաքական գործիչ է «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ, 1990-95 թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ, ՀՀ նախագահին առնթեր քաղաքական հետազոտությունների ղեկավար, Արցախի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ ազգային, պետականամետ գործիչը, որն անփոփոխ է իր հայացքներում, նույն գաղափարների կրողն է, որպիսին եղել է տասնամյակներ առաջ, այդպիսին է այսօր, ու վաղն էլ նույնն է լինելու։ Այդ մասին է վկայում նրա քաղաքական կենսագրությունը, որն սկսվել է մեր երկրի անկախության առաջին իսկ օրերից։ Ի տարբերություն, նրանց ովքեր ոտքի վրա կենսագրություն են հորինում, հետո ժամանակի թելադրանքով վերաձևում ու փոփոխում, Իսագուլյանը դրա անհրաժեշտությունը չունի, քանզի սեփական գաղափարներն ու արժեքները, որին նա դավանում է, իր մտքից ու սրտից են։ Գառնիկ Իսագուլյան պետականամետ, գաղափարական ու սկզբունքային գործիչի մասին են պատմում վավերագրերը։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Ներկայացնում ենք մեր ժողովրդի հետ Գառնիկ Իսագուլյանի հանդիպումներից մեկը՝ տեսագրված 1995 թվականի հունվարին, Հրազդան քաղաքում։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button