АналитикаИнтересные фактыПо страницам истории

ԱՂԵՏԱԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ : ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ .

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ շատ ճյուղեր են բազմակողմանի ուսումնասիրության ենթարկվել՝ պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, կենդանական ու բնակլիմայական բնագավառներ, իսկ բոլորովին վերջերս տարածվեց հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ մի աշխատություն, որտեղ ներկայացվել էր հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ ուսումնասիրություն: Համաձայն այդ ուսումնասիրության` հայերի գենետիկական հատկությունները հազարամյակների ընթացքում չեն փոփոխվել և մնացել են նույնը: Որպես հոգեբան կարող եմ հաստատել, որ դա այդպես է: Սակայն կցանկանայի մանրամասնել իմ գիտական աշխատություններից մեկը, որը վերաբերում է ազգային հոգեբանությանը, որն իր մեջ ներառում է ազգային բնավորությունը, հոգեխառնվածքն ու սովորությունները: Մարդաբանության մեջ ուսումնասիրվում են որոշակի կողմեր, սակայն հոգեկան խնդիրներին մոտենում են մասամբ: Դեռևս չեմ գտել որևէ աշխատություն, որտեղ նկարագրված լինի հայերի հոգեբանական հատկությունները, նկարագիրը կամ խառնվածքը: Ազգային գենետիկայի ( Էթնոսի ) մեջ կարծես չի ուսումնասիրվել ազգային հոգեբանությունը, այս բացթողումը կարծում եմ պետք է, որ հետաքրքրի ոչ միայն մեզ` հայերիս, այլև մեր բարեկամ ժողովուրդներին, եթե այդպիսիք իրոք կան: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր փորձագետներին կհաջողվի բացահայտել էթնոսում հայերի հոգեբանական հատկությունները: Դեռևս մեկ տարի առաջ իմ ընթերցողներին ներկայացրել էի քրեագիտության մեջ հայտնի ձևաչափ, որը կիրառվում է շատ երկրներում, բացի Հայաստանից: Այդ աշխատությունը վերաբերում է մարդաբանության ու հոգեբանական խառնվածքին` մանրամասն ներկայացնելով քրեածին ժառանգությունը:

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button