
Валя Самвелян передача из цикла «Мост поколений» режиссер Армен Саркисянц
12 օգոստոս, 1937 – 3 դեկտեմբեր, 1990
Ծնվել է Երևանում, եկեղեցական երաժիշտների ընտանիքում: Հաճախել է Երևանի Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղից արդեն սկսել է երգել դպրոցի երգչախմբում: Դպրոցն ավարտելուց հետո, երգել է Երևանի ավտոդողերի գործարանի երգի և պարի ինքնագործ անսամբլում, որի հետ մասնակցել է միջազգային փառատոնների և արժանացել 4 ոսկե մեդալի: Երգել է հայկական գուսանական և ժողովրդական երգեր: 1950-ականներին երգել է Երևանի սարքաշինական գործարանի ժողգործիքների նվագախմբում, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, ով նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր` Կառլեն Գևորգյանը: Հետագայում երգչուհուն սպասվում էր մեծ բեմը: Նախ` Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի մեներգչուհի, հետո` ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի մեներգչուհի, որտեղ երգել է մինչ կյանքի վերջ: Թողարկել է 2 ձայնասկավառակ: Համերգներով եղել է Ֆրանսիայում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում և այլուր: Երգչուհու որդին կոմպոզիտոր Արա Գևորգյանն է: Մահացել է Երևանում, ավտովթարից: