АналитикаВсе о самом интересном..Интересные фактыИсторические персоныИстория Арменииоб АрменииПо страницам истории

Ակնարկ` հայերի արիական ծագման մասին.

Ակնարկ` հայերի արիական ծագման մասին

                                Ներածություն

 Դեռեւս վաղնջական ժամանակներից հայ ժողովուրդը միշտ եղել է մաքառող, միահամուռ, միաբան եւ նպատակասլաց: Իր կազմավորման օրերից ի վեր, հայ ժողովրդի կենսունակությունն ու հարատևությունը դարձել է մի շարք ազգերի համար անընդունելի եւ անըմբռնելի: Չնայած հայ ժողովրդի պատմության մեջ անվերջ տեղ գտած վայրիվերումների, թոհուբոհի ու խժդժությունների, հայերը դարեր ի վեր կառչած ապրել, սնվել ու բարգավաճել են այդ երկնաբերձ լեռների հովտում, մշտապես ստեղծագործելով ու մարդկությանն ավանդելով հոգեւոր ու մշակութային մեծամեծ գանձեր ու գոհարներ: Պատմական այլ եւ այլ հանգամանքների բերումով, հաճախ եղել ենք նաեւ պանդուխտ ու տարագիր. պանդխտութեան ցուպը ձեռքներիս շրջել ու տարածել ենք հայկականություն` մեր բեկված սրտերում  անթեղելով հայրենի կարոտը: Լինելով արիական առաջնակարգ ժողովուրդներից մեկը` դարերի ընթացքում մենք մեզ դրսևորել ենք որպես քաջ, արի եւ հետևողական մի ժողովուրդ, որն իր յուրաքանչյուր քայլում ցուցաբերել  է իր քաջությունն ու անհնարին խնդիրները լուծելու մեծ հմտությունը: Որպես արիական ծագում ունեցող հզոր ազգ, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր, եւ թե՛ բարոյական հատկանիշներով միշտ գերազանցել ենք այն քոչվոր ցեղերին, ովքեր ներկայումս ապրում ու գոյատևում են հազարամյակներ ի վեր մեզ պատկանող տարածքներում:  Արիական ժողովրդի ոգու կամքն ու  եռանդը մշտապես  եռացել  է  մեր  երակներում` պարգևելով մեզ դիմադրելու անսահման ուժ, կորով  եւ ավյուն: Մենք` հայերս, այնպիսի ազգ ենք, որ սկզբնավորվելով Հայկական լեռնաշխարհում, սկիզբ է դրել արիական ժողովուրդների ծագմանն ու ձևավորմանը:                                Միջին մաս

Արիական ցեղատիպի անվանումը բացատրվում ու ստուգաբանվում է հետևյալ մի քանի կերպ.  Ա. Ըստ հայազգի մեծ գիտնական Պարիս Հերունու՝ արիացիներ համարվում էին  այն մարդիկ, ովքեր պաշտում եւ երկրպագում էին Արևին: Արիացի բառը թարգմանաբար նշանակում է «Արևոտ տեղերից եկած» կամ «Արևի երկրում ծնված»: Ինչպես ավելացնում է նաև Հերունին, թե հայ ժողովրդի կազմավորումը իրականացել  է  դեռևս  Ք.Ա. 50-40 հազարամյակներ առաջ եւ, համաձայն  օտար ու հայ աղբյուրների, հայերը կոչվել են արևապաշտներ, այսինքն`արիացիներ, ովքեր առաջինն են հանդիսացել մարդկային պատմության ընթացքում` որպես Արևի երկրպագության հետևորդներ: Ըստ հայ գիտնական Պարիս Հերունու, արիական ցեղերի ամբողջական միավորումն ու վերջնական կազմավորումը տեղի է ունեցել հենց Հայկական լեռնաշխարհում, Անատոլիայում: Մարդկության ծագման ու կազմնավորման օրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհը, իրավամբ համարվում է նաև Պալեոլիտի դարաշրջանում ապրող մարդկանց` ազոխեցիների ու կրոմայոնցիների հիմնական բնակատեղին: Ինչպես գրում են  ռուս հայտնի մարդաբաններ  Յա. Ռոգինսկին եւ Մ.Գ.Լեվին իրենց «Անտրոպոլոգիա» գրքում «Ինչպես հայտնի է Հայկական լեռնաշխարհը Երկրագնդի վրա այն եզակի տեղերից մեկն է, ուր տեղի է ունեցել ժամանակակից մարդու ձեւավորման գործընթացը» (էջ 72, 528, 1978թ.): Այդ են վկայում նաև բազմաթիվ այլ գիտական ուսումասիրություններ ու հնագիտական պեղումներ: Հատկանշական է, որ  «Homo Sapiens» մարդատեսակի առաջացումն ու ձեւավորումը տեղի  է   ունեցել  Հայկական  լեռնաշխարհում` որպես աշխատունակ,  բանիմաց  էակ: Այս ամենով հանդերձ, Հայկական լեռնաշխարհը ծառայել է որպես արիական ցեղերի ծագման կենտրոն եւ առաջին արիական ցեղը համարվում է  հայ ժողովուրդը` որպես արևապաշտներ կամ արևի որդիներ:   Ինչպես նշվեց վերևում, արեգակի պաշտամունքը մեծ տեղ է զբաղեցրել հայ ժողովրդի կենսակերպում իր սկզբնավորման օրերից ի վեր: Արեգակը, արիացիների կողմից դիտվել  է որպես ջերմության մի կենսատու աղբյուր, կյանքի ու զարթոնքի դրդապատճառ, անսահման պարփակված  ուժ: Արիացիները` իբրև արեւապաշտներ լինելու իրողություն, ստորև նշենք հայերենում բազմաթիվ բառերից մի քանիսի լեզվական ստուգաբանությունը.

Ա. Արմենիա–ԱՐ-ՄԵՆ-ԻԱ, արիական (արևային) ժողովրդի երկիր,

Բ. Արարատ – ԱՐ-ԱՐ-ԱՏ, նախապես ստեղծված,

Գ. Արման–ԱՐ-ՄԱՆ, արևի մարդ կամ արիացի,

Դ.Արմեն – ԱՐ-ՄԵՆ , արևի մարդիկ կամ արիացիներ,

Ե. Արմինե – ԱՐ-ՄԻ-ՆԵ, նա իմ արը:

Այսպիսով, վերոնշյալ բառերի ստուգաբանության մեջ, հստակ նկատելի է «ԱՐ» բառարմատի դերն ու նշանակությունը: «ԱՐ» նշանակում է Արև, որն էլ ցույց է տալիս  հայերի արեւապաշտությունն ու միանգամայն փաստում հայերի արիական ծագումը:           Հայերը, որպես առաջնակարգ արիական ժողովուրդ, ովքեր կազմնավորվել են Հայկական լեռնաշխարհում, ընդգրկում են յուրահատուկ մի մարդատեսակ, որն հայտնի է արմենոիդ անվանումով: Իբրև արիական ժողովուրդ եւ արմենոիդ մարդատիպի միակ  ներկայացուցիչ, հայերն իրենց անխոնջ աշխատանքի ու պայծառ մտքի շնորհիվ կարողացել են խթան հանդիսանալ համաշխարհային մշակույթի զարգացմանն ու ծաղկմանը: Այս առիթով գերմանացի ականավոր պատմաբան Ռիմշնայդեյրը գրել է. «Ողջ հին հունական մշակույթը վերցված է Կիլիկյանից, Փյունիկյանից, Հիթիթականից ու Հալդականից, Արարատյան թագավորության բնակիչներից»  (“Von Olimpia Bis Ninive In Zeitaller Homers”, Leipzig, 1963): Իսկ ռուս մարդաբան Վ.Վ. Բունյակը իր «Grania Armenia» (Հայկական Գանգ) գրքում այսպես է գրում.«Արմենոիդ մարդատեսակը հայտնի է հնագույն ժամանակներից եւ լայն տարածում է ունեցել Միջագետքի բոլոր տարածքներում, սկսած նրա հարավային մասից մինչեւ Տիգրիսի ու Եփրատի ակունքները, եւ տարածվել է Անատոլիական թերակղզու արևմտյան ծայրը մի կողմից եւ Իրանի ներքին շրջանները: Այնտեղ Մերձավոր Ասիայի հնագույն բնակչության մեջ որևէ այլ ռասայի պատկանող տարրեր չեն եղել: Այդ ռասայի ձևավորումը Մերձավոր Ասիայում ավարտվել է եւրոպական ու ասիական ցեղերի ծագումից առաջ (թրակիացիների,հելլենների, թուրքերի), որոնք, ըստ ամենայնի, ոչ մի կերպ չեն ազդել բնակչության մարդաբանական տիպի վրա եւ լուծվել են հաստատապես ձևավորված արմենոիդ ռասայում»:                                       Այսպիսով, արմենոիդ մարդատեսակը միանգամայն կարող է համարվել ամենահին մարդատեսակը, որն կազմավորվելով Հայկական լեռնաշխարհում, կրում է իր միակ ներկայացնող մարդատիպը`հայ ժողավուրդը: Բ. «Արիական» բառի երկրորդ ստուգաբանությունը հետևյալն է. hին սանսկրիտերենում «Arya» բառը նշանակել է մի մարդ, ով ազնվական ծագում ունեցել, միանգամայն լինելով քաջ, խելացի եւ գեղեցկադեմ: Այս ստուգաբանությունը համընկնում է Հերունու ստուգաբանության հետ, քանի որ հնագույն ժամանակներում ազնվական ծագումը կապվում է Արևի պաշտամունքի հետ:

Այսպես օրինակ.

ԱՐԻԱՑԻ – ԱՐ-Ի-ԱՑԻ (ԱՐ = Մարդ,ազնվացեղ + Ի + ԱՑԻ = Կյանք տվող մարդ):

Այսպիսով, արիացի ստուգաբանվում է`որպես կjանք տվող մարդ, ազնվական ծագում ունեցող անհատ եւ հետեւաբար     «Արևի երկրում ծնված»: Իսկ ինչու է արիացին դիտվել որպես «կյանք տվող մարդ», «ազնվազարմ անհատ»: Քանզի ինչպես նշվեց Հայկական լեռնաշխարհում հայերի միակ ու գլխավոր չաստվածը համարվում էր արեգակը: Իսկ արեգակը պաշտվում էր`որպես ստեղծագործ ու արարիչ ուժ: Արեգակին երկրպագողը իրեն կոչում էր`արևի հետեւորդ,արևապաշտ կամ արիացի:

Հետագայում ինչպես նշում է մեծն գիտնական Հերունին. «Ար» բառարմատը տարածվել է նաև այլ երկրներում, որտեղ ներթափանցել է արևի պաշտամունքը:  Այսպիսով,

Հայաստան–ԱՐ–Արեւ,                                                                                                 Եգիպտոս -ՐԱ,

Հունաստան-Արես…

Անգլիացի պատմաբան Արչիբալդ Սեյսը գրում է. «Արևի պաշտամունքը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա հետո տարածվել է հին աշխարհի շատ ցեղերի ու ազգերի մեջ» (78, էջ 13):

Արմենոիդ հայկական մարդատեսակը ունի իր հետևյալ արտաքին ֆիզիկական առանձնահատկություններն ու դրսևորումները. տղամարդկանց  առատ աճող մորուք, քթի փոքրիկ կորություն, եւ գրեթե տափակ ծոծրակ: Արիական ցեղատեսակը այժմ ընդգրկում է բավական մեծ աշխարհագրական տարածք: Կազմնավորվելով  Հայկական լեռնաշխարհում`այն ձգվում է Հիմալայան լեռներից (Հնդկաստանի հյուսիս) մինչեւ  Հյուսիսային Եւրոպա: Բացի հայերից, արիացի են նաև համարվում գերմանացիները, պարսիկները և հնդիկները:                                          Լինել դարավոր հայ ժողովրդի զավակ՝ նշանակում է պահպանել  հայկականությունը, այսինքն հայ լինելու ինքնությունն ու ազգային գիտակցությունը: Իսկ յուրաքանչյուր ազգային պատկանելություն արտահայտվում ու դրսևորվում է  մի քանի հույժ կարևոր չափանիշներով: Դրանք հետևյալն են. հայոց լեզվի պահպանությունը, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ  հետևորդն ու անդամակից լինելը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցվոյ, սիրել ու աջակցել յուրաքանչյուր հայի` անկախ իր տնտեսական, քաղաքական եւ իրավական վիճակից, կառչած ապրել ու գոյատևել մեր նախնիներից մեզ ավանդված սուրբ հայրենիքում, լինել միաբան ու միաբերան ոչ թե միայն օրհասական պահերին, երբ պետք է կենաց ու մահու պայքար  մղել ընդդեմ թշնամու, այլ խաղաղ ժամանակ խթանելով երկրի տնտեսական աճի, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ու կապերի բարելավմանն ու զարգացմանը: Հապա, մի պահ նայեցե՛ք ձեր շուրջը եւ լավ զննեցե՛ք այն. արտաքին ուժերի կողմից կառավարվող իշխանություններ, մեծ արտագաղթ, տնտեսական ճգնաժամ ու սոցիալական բեւեռացում, հասարակության բարոյալքված, օտարամուտ եւ այլասերված բարքեր, աղանդավորական հոսանքների ներթափանցում և մի շարք չլուծված պատմական հարցեր: Ահավասիկ, այս սահմռկեցուցիչ  ու զարհուրելի տեսարանն է իմ աչքերի առջեւ խոյանում: Ո‎՞վքեր են այս օտարածին ուժերը, որոնք ներխուժելով մեր երկիր, անհատակ անդունդն են առաջնորդում մեր հարազատ ժողավրդին: Ո՞վքեր են այս քոչվոր ցեղերը, որոնք բռնազավթեցին մեր հողերը ու սրի մատնեցին մի ամբողջ ժողովրդի: Ո՞վքեր են այս թուրքերը, որոնք մինչեւ այժմ կտրականապես մերժում են Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչու պետք է թույլ տանք այդ առնետներին,որ հարատեւ կրծոտեն մեր կյանքը եւ արատավորեն մեր նախնիների պայծառ հիշատակը:                      Սթափվեցե՛ք հայեր, հետևեցե՛ք ձեր յուրաքանչյուր քայլին, հետամուտ եղե՛ք ձեր գործերին եւ այն օգտագործեցե՛ք ոչ միայն անձնական շահը բավարարելու համար, այլեւ ի նպաստ հայ ժողովրդի ու Հայ Առաքելական Սբ. Եկեղեցվոյ պայծառության եւ հաստատության: Եղե՛ք միաբան, ապրեցե՛ք ճշմարիտ հավատքով եւ Աստծոյ հանդեպ մեծ երկյուղածությամբ: Դուք իրավամբ սերում եք մի ցեղից, որն կոչվում է արիացի. մի մարդատիպ, որն իր հոգեւոր, մտային եւ գենետիկական հատկանիշներով բարձրագույնն ու իշխողն է ողջ աշխարհում: Իմ միակ պատգամն իմ ժողովրդին հետևյալն  է. միաբանվենք բոլորս միասին, մաքրենք, զտենք ու հեռացնենք մեզանից այն աղտոտ, ոչնչացնող  տարրերը, որոնք ոչ միայն մեր հոգեւոր կյանք են սողոսկրել և ապականել, այլեւ առկա են նաև մեր հասարակության թաքնված որջերում: Ինչ որ անենք միասին, պիտի ապրի տասնյակ հազարավոր տարիներ: Մեր ժողովրդի քաջարի, ազնվական, աշխատունակ եւ իմաստուն վարքի մասին, այսպես է արտահայտվել անգլիացի մեծ պատմաբան, հայագետ Դավիթ Լանգը. «Originally proud and warlike, they have often had to bow an alien yoke, and cultivate qualities of diplomacy and guile to ensure physical survival…Sober and industrious, they will work without respite for long hours. Armenians are extremely sociable and hospitable and faithful to family and community ties. They have a truly Scottish regard for thrift and honesty, though they know how to drive a hard bargain…»:

Էդգար Գևորգյան

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button