АналитикаИнтересные фактыоб АрменииОбзор прессыПолитикаПолитики

գնդապետ Գրիշա Սարգսյան: Այս մարդը ասաց այն, ինչի մասին լռում են բոլորը / սա հրատապ կոչ է Վարչապետին.

Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները անհանգստացնում են Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին: Գրիշա Սարգսյանը Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ չի կարող անտարբեր գտնվել տիրող անմխիթար վիճակի նկատմամբ: «Ես դառնացած եմ, քանի որ այս ամենը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Պետք է շեշտեմ, որ որոշ անմեղսունակներ շահարկելով Արցախի և ազատագրված տարածքների թեման փորձում են հանրության աչքերում դիվիդենտներ շահել : Ես ասել և ասում եմ` գոյություն ունի պատերազմի օրենք, ըստ որի արյունով ազատագրված հողը երբեք չի հանձնվում: Թավշյա հեղափոխության առաջին օրերից սկսած հորդորել եմ` շարժվել հեղափոխության օրենքներով` շտապ և ակնթարթային: Այն չի կարող ուղղորդվել բռնապետության կողմից ընդունված օրենքներով: Հարգելի վարչապետ, կրկին հորդորում ենք պահպանել և չկորցնել հեղափոխության գաղափարը և շարժվել հեղափոխական օրենքներով, եթե ոչ` կնշանակի, որ 2018 թվականին իշխանափոխություն է եղել ու ոչ թե հեղափոխություն: Հեղափոխության առաջին իսկ օրվանից ձեր գործողությունները բոլոր ոլորտներում բախվում են օրենքների անհամաչափության, հանձինս Սահմանադրական Դատարանի: Հիշեցնում եմ, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, ՍԴ-ի հարցը վաղուց պետք է լուծված լիներ` ԱԺ-ում ընդունելով սահմանադրության սույն կետի փոփոխությունով: Տվյալ պարագայում հանրաքվե և ավելորդ ծախսերի կարիքը չէր լինի»,-նշում է Գրիշա Սարգսյանը: Գնդապետ Սարգսյանը հորդորում է շտապ կատարել հետևյալ գործողությունները: Պետք է քաղաքական գնահատական տրվի նախկին իշխանություններին, ինչպես 1956թ. ԽՍՀՄ 20-րդ համագումարում Խրյուշչովի ելույթը վերաբերվում էր Ստալինին և անվանվում «О культе личности и его последствиях»: Այս քայլով կփակվի միջազգային կառույցների գնահատական տալու և Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը: Պետք է շտապ կասեցնել ՀՀԿ գործունեությունը, որը տարիներ շարունակ երկիրը վերածել է կոլխոզի`հարստահարելով, սննկացնելով և ծնկի բերոլով հայ ազգին: ԱԺ-ում շտապ նախաձեռնել կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, դադարեցնելով մարդ-կուսակցությունների գործունեությունը, որոնք հանուն սեփական շահի բզկտում են երկիրը: Կատարեք ձեր խոստումը, ստեղծեք անցումային արդարադատություն: Այս պարագայում արդարադատության համակարգը միայն կշահի: Դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումը համարել առաջնային և շտապ: Ապօրինի հարստացման օրենքի մասով` հրավիրել միջազգային աուդիտորական կազմակերպություն, որը կուսումնասիրի 2000թ.-ից սկսած օլիգարխների բիզնեսները, վեր հանելով ստվերային մասը, կատարել վերջնահաշվարկ և օրենքով սահմանված կարգով ազգայնացնել նրանց ձեռք բերած ունեցվածքը: Պետք է բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, ընդերքը, կապը, էլեկտրաէներգիան, օդանավակայանը, ջուրը, փոստը և երկաթուղին ազգայնացնել, քանի որ ըստ ՀՀ գործող սահմանադրության դրանք հանդիսանում են ՀՀ-ի սեփականությունը: Պետք է կատարել արմատական կադրային փոփոխություն`ձերբազատվելով նախկին իշխանության կադրերից:

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button