Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար
Արքայազն Չառլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի
Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևանը արքայազն Չարլզին նվիրել է հայկական հախճապակյա ափսե
Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզն այսօր այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չառլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:
Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝ Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» և հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթանակի: