Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի երկու խոսք Սորոսի մասինՈչ ոք ինձ չի կարող համոզել, որ որևէ մեկը տարիներ շարունակ կարող է հենց այնպես (մարդասիրական, բարեգործական, մշակութային կամ այլ պուպուշ բառերով նկարագրվող նպատակները դա ընդամենը «կռուտիտն է») տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ ծախսել:
Երբ դա անում են Քըրք Քըրքորյանը կամ Շարլ Ազնավուրը Հայաստանի համար (կամ օրինակ Սամվել Կարապետյանը) դա ինձ հասկանալի է: Մոտիվացիան ակնհայտ է: Երբ որևէ հիվանդի կամ նեղության մեջ հայտնված մարդու համար անծանոթ մարդիկ գումար են տալիս` դա էլ է հասկանալի: Երբ միջազգային տարբեր կազմակերպություններ գումար են տրամադրում զարգացող երկրներին այս կամ այն պրոյեկտն իրականացնելու համար` էլի հասկանալի է:
Երբ Հարվարդի, Սթենֆորդի կամ այլ ԲՈՒՀերի նախկին շրջանավարտները գումար են նվիրաբերում իրենց նախկին ալմա մատերին կամ այնտեղ սովորող ուսանողներին, հասկանալի է, թե այդ մարդիկ ինչն են գնահատում:
Ի դեպ այս ամենը հասկանալի է նաև այն պատճառով, որ բոլոր այդ օգնություններն ու նվիրատվություններն չեն կրում պերմանենտ բնույթ և տասնամյակներ չեն տևում: Բայց, երբ միլիարդատեր բիզնեսմենը, ով գիտի յուրաքանչյուր ցենտի արժեքը, տասնյամյակներ շարունակ գումարներ է տալիս իր հետ որևէ օրգանական կապ չունեցող մարդկանց խմբերի, ինձ համար անհասկանալի է:
Ավելի շուտ հասկանալի է…, որ դա չի կարող լինել բարեգործական, էկոլոգիական, մարդասիրական և այլ նպատակներով: Գիտե՞ք`ինչու չեմ հավատում: Որովհետև ես արդեն մեծ տղա եմ և Ձմեռ պապիկներին (Սորոս պապիկներին) արդեն վաղուց չեմ հավատում:
Այդ պատճառով կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել այն, ինչը ինքը փաստացի խոստացավ այսօրվա ասուլիսի ընթացքում: Ասեմ ավելին: Այո, պարոն վարչապե՛տ, պետք է սկսել հենց նրանցից, ովքեր ոչ միայն հրավիրել են Սորոսին Հայաստան, այլև գուրգուրել են նրան երկար տարիներ շարունակ:
Համոզված եմ, որ դրա պատճառը եղել է այն, որ այդ փողերը մեծ հաճույքով «կերվել» են նաև վերջիններիս կողմից, որովհետև, հնուց ի վեր, ինչ-որ մարդկանց համար «деньги не пахнут»:
Հ.Գ. Ի դեպ, համոզված եմ, որ շատ-շատերը, ովքեր Սորոսից գումար են ստացել, այն ծախսել են իրենց այս կամ այն լավ պրոյեկտն իրականացնելու համար: Բայց բոլորն էլ վաղուց գիտեն թե ձրի պանիրը որտեղ է լինում:
Հ.Գ. 2 Ամենևին հակված չեմ մտածելու, որ Սորոսը այլմոլորակային, ամենազոր Բոբո է: Ի դեպ, դավադրության տեսության կողմնակից էլ չեմ: Պարզապես ուզում եմ, որ «ձմեռպապիկային» բացատրությունից զատ, մեկ այլ` առողջ տրամաբանության շրջանակներում բացատրություն տան, թե ինչու պետք է այդ մարդը տասնամյակներ շարունակ այս կամ այն երկրում մեծ փողեր ծախսի (չնայած այլ երկրները ինձ քիչ են հետաքրքրում):