Մինչ վարչապետ Փաշինյանը Ղազախստան կատարած այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ է ունենում ԵԱՏՄ գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և, մասնավորապես, ՀՀ վարչապետ Միշուստինի հետ՝ առիթը բաց չթողնելով վերջինիս հետ ինքնանկարվելու ու «սելֆին» հանրայնացնելու, ռուսական հեռուստաալիքներին առնչվող սկանդալային թեման սկսում է եռալ նոր թափով՝ շոշափելով խնդրի առավել խորքային շերտերը:
Փաշինյանի ղազախական այցի ֆոնին ստացվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան սուր արձագանքը՝ կապված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից ավելի վաղ արված այն հայտարարության հետ, ըստ որի՝ տեսանելի ապագայում Հայաստանում սփռվող օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը կարող է ենթարկվել սահմանափակումների:
Հակոբյանի հայտարարությունների կապակցությամբ զարմանք հայտնելուն ու որոշ պարզաբանումներ ներկայացնելուն զուգահեռ՝ ՌԴ դեսպանատունն իր հայտարարության մեջ, մասնավորապես, շեշտել է. «Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար ներկայացնող սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»:
Իր հերթին ՀՌՀ նախագահը, ըստ էության փորձելով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը, հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ ու վստահեցրել, որ իր խոսքը սխալ է մեկնաբանվել՝ միաժամանակ իրեն հակառուսականության մեջ մեղադրողներին հրավիրելով ասմունքի մրցույթի:
Թե քանի հոգի կարձագանքի Հակոբյանի մարտահրավերին, իհարկե, դժվար է միանշանակորեն կանխատեսել, սակայն այն, որ դեսպանատան տարածած հայտարարության բուն հասցեատերը ոչ թե Հակոբյանն է, այլ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, կասկած լինել չի կարող. հայ-ռուսական հարաբերությունների որակի ու ապագայի մասին՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության շուրթերից պարբերաբար հնչող գայթակղիչ, սակայն բազմաթիվ հարցականների տեղիք տվող հավաստիացումների հիշատակումը դեսպանատան կողմից ակներևաբար իր տողատակում յուրատեսակ քաղաքական ուղերձ է պարունակում՝ ուղղված «նոր Հայաստանին» և հիշեցում այն մասին, թե որն է հանդիսանում ՀՀ-ի ազգային անվտանգության գլխավոր, նույնիսկ անկյունաքարային երաշխիքներից մեկը, այն է՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները:
Այն, որ դեսպանատան ուղերձը լիովին ներծծված է քաղաքական, դիվանագիտական ենթատեքստով, թերևս, ենթադրում է համարժեք պատասխան-արձագանք նախևառաջ Հայաստանի պաշտոնական շրջանակների կողմից: Կասկածից վեր է, որ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ կիրառվելիք սահմանափակումները Մոսկվան գլխավորապես, եթե չասենք՝ բացառապես, դիտարկում ու ընկալում է՝ իր դեմ ուղղված քայլ՝ ի հաճություն Հայաստանում արևմտյան օրակարգ սպասարկող ուժերի:
Ստեղծվել է մի վիճակ, երբ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ռուս գրականության նկատմամբ տածած անկեղծ զգացմունքները կամ դրանց բացակայությունը կարող են և բավարար չլինել՝ ռուսական կողմին համոզելու, որ, օրինակ, նույն Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանի «սելֆին» արգասիքն է բացառապես Ռուսաստանի ու նրա նոր վարչապետի հանդեպ Փաշինյանի տածած ամենաջերմ զգացմունքների, այլ ոչ թե սովորական աչքակապոցի. Ռուսաստանում հրաշալիորեն տեղյակ են, թե «նոր Հայաստանի» իշխանությունն ինչպիսի խայտաբղետ շերտերից է բաղկացած և դրանցից յուրաքանչյուրի իրական վերաբերմունքն ինչպիսին է Կրեմլի նկատմամբ:
Երևանում ընդհանրապես խորհո՞ւմ են այն հարցի շուրջ, թե ինչպիսի տհաճ հետևանքներով կարող է հղի լինել ռուսական կողմի հետ հարաբերություններում հնարավոր լարվածության առաջացումը բազմաթիվ խնդիրների մեջ խեղդվող ու նույն ռուսների հետ հրաշալի հարաբերությունների մեջ գտնվող, թշնամիներով շրջապատված երկրի համար: Փոխարենը նոր կամուրջներ կառուցելու, համաշխարհային գլոբալ քաղաքականության մեջ իրական գործոն հանդիսացող երկրի հետ իսկապես նոր որակի հարաբերություններ զարգացնելու՝ հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները կամ նրանց հետ անխուսափելիորեն ասոցացվող ուժերը շարունակում են տակից հակառակ բաներ անել: Եվ ասվածը բացարձակապես հարկ չկա ընկալել որպես ինչ-որ կույր ռուսասիրությունից բխող թեզ:
Ոչ մեկին ծառա լինել պետք չէ, իսկ եթե ինչ-որ մեկին ծառայելու ցանկություն ոմանց մոտ առաջանում էլ է, ապա դրա շահառուն պետք է լինի բացառապես հայ մարդը, շարքային քաղաքացին, ում մասին, ի դեպ, իշխանությունները վաղուց մոռացել են:
«Սելֆին» իսկապես լավն էր, իսկ հաջորդն ո՞վ է…
Վարդգես Սարգսյան
Армянские власти продолжают последовательно выживать русский язык из страны. Антироссийские шаги пашиняновской команды становятся все более наглыми: сокращение русскоязычных школ, закрытие популярного телепроекта «Что? Где? Когда?», разрушение русских церквей — все это звенья одной непрекращающейся цепи. И вот сейчас добрались до российских телеканалов. На сегодняшний день в кабельных сетях Армении транслируется около 400 телеканалов, из которых только 58 — отечественные. «Обеспечивает ли это нашу информационную и языковую безопасность?» — задался в связи с этим глубокомысленным вопросом председатель Национальной комиссии по телевидению и радио Тигран Акопян. Выступая накануне в парламенте, Акопян устроил настоящую истерику, обрушившись на «CNN», «Россию», и «Первый канал», деятельность которых «не регулируется армянским законодательством, что создает определенные угрозы и для национальной безопасности». Он также сообщил, что в республике кабельное вещание охватывает 35-40 процентов домашних хозяйств. Между тем, по его словам, принципы деятельности кабельных сетей должны быть изменены, поскольку они, как он выразился, абсурдны, и их невозможно регулировать. «Сегодня стало известно, что власть господина и госпожи Пашинянов приступила к разработке закона об исключении российских каналов из армянского эфира. Имеются точные сведения о том, что за законом о прекращении вещания российских каналов стоят соросовцы, которые и предъявили такое требование властям Армении», заявил журналистам руководитель инициативы «Медиа Защитник» Агаси Енокян. Наступление на русский язык в Армении началось уже давно, но борьба шла скрытно, теперь же она перешла из подковерной стадии в открытую. И первой ласточкой стал запрет на трансляцию популярной игры «Что? Где? Когда?» на русском языке. Истерика, устроенная Акопяном против русского языка в армянском теле- и радиоэфире, уже не первая в своем роде. В апреле прошлого года депутат пашиняновской фракции «Мой шаг» Нарине Тухикян-Хачатурян потребовала ограничения трансляции ряда российских телеканалов на территории Армении. Речь шла о телеканалах «Мир», ОРТ и «Россия 1». Мотивировала она свое предложение тем, что данные каналы показывают «антиармянские, вызывающие враждебность по отношению к армянам программы». В Армении до такой степени привыкли, что российские телеканалы отдают предпочтение армянским интересам во всех спорных вопросах, что первая же критика вызвала у них шок. С тем, что местные каналы обязаны вещать на государственном языке, спорить не будем. Это правильно. Правильно также то, что иностранные каналы не должны вещать на национальных частотах. Но председатель Национальной комиссии по телевидению и радио Тигран Акопян сегодня требует ограничить число неармяноязычных каналов и в кабельном вещании, тем самым грубо нарушая права армянских потребителей. Для жителей изолированной агрессией против соседнего Азербайджана Армении иноязычные каналы — возможность видеть мир сквозь неармянскую призму и слышать правду о своей стране. Осталось еще ограничить иноязычный интернет, и «безопасность» Армении будет полностью соблюдена