Հայտնի հեռուստալրագրող եւ ռեժիսոր Նաիրի Հոխիկյանի տվյալներով Թուրքիայում 34.431.076 մարդ ցանկանում է պարզել իր ազգային ինքնությունը: Դա Թուրքիայի ընդհանուր բնակչության 43.1%-ն է կազմում: Այդ երկրի ներքին գործերի նախարարության İçişleri Bakanlığınca e-Devlet (էլեկտրոնային պետություն) նախագիծը 2017-ից հնարավորություն է տալիս լրացնել Թուրքիայի քաղաքացիության անձնագրային տվյալները և իմանալ ազգային ինքնությունն ու ծագումը: Դեռևս 2012 թվականին Արևմտյան Հայաստանում «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ ինձ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն ասում էին, որ կա այդպիսի ծրագիր, սակայն փակ է, որ դրանցում ներառված 02 հայտնի կոդը կրող ավելի քան 4.5 մլն մարդ կա: 02 կոդը էթնիկ հայերի կոդն է, որը Թուրքիայի վիճակագրական ծառայություններում նշվում է այն մարդկանց անձնական տվյալների մեջ, որոնք առնվազն 3 սերունդ 30%-ից ավելի ձուլման չեն ենթարկվել: 2015 թվականին թուրքական «էլեկտրոնային պետություն» ծրագրին ներսից ծանոթանալու հնարավորություն ունեցա, որտեղ բացվում է Արևմտյան Հայաստանում ապրող 4.5 մլն հայերի մասին թեզի իրական պատկերը: Այսօր թեև շատ քաղաքագետներ և պետական պաշտոնյաներ պնդում են, որ «ծպտյալ հայ» երևույթ չկա, Թուրքիայի հետ հարաբերվելն էլ անիմաստ գործ է, ես շարունակում եմ վստահ լինել, որ պետք է այդ գործոնին մեծ ուշադրություն դարձնել, իսկ Արևմտյան Հայաստանում այսօր ապրող ու ազգային ինքնությունը պահող մեր հայրենակիցներին աջակից լինել առաջին հերթին կրթության առումով՝ շարունակել սովորեցնել մայրենի լեզուն՝ հայերենը: Մի քանի բնակավայրերում այժմ արդեն հայերեն խոսող ստվար զանգված կա, և նրանց թիվը պետք է ավելացնենք:
Статьи по Теме
Проверить также
Close