Культура

Շնորհավոր Վարդավառ ՎԱՐԴԱՎԱՌ — Սեմ Գորյան(Կարեն Առաքելյան)

Շնորհավոր Վարդավառ
ՎԱՐԴԱՎԱՌ
Վարդ մոլորյալ…
Լքվածության դողը ներսում,
Էլ ինչու՞ ես այդպես մրսում,
Չես համբերում գարնան գալուն,
Որ արթնանան էգն ու արուն –
Աչքդ ճամփին պարտիզպանի
Կարոտը թող քեզ չսպանի:
Վարդ մենավոր…
Հրաշաբույր ու հոգեթով
Կենսաթրթիռ քո զարթոնքով
Ցնորում ես դու ամենքին՝
Ադամորդի լինի, թե՝ կին.
Տե՛ս, թե գարնան զեփյուռն ինչպես
Սեր է բերում զարթոնքի պես:
Վարդ դողահար…
Անուրջների գիրկը ընկել,
Ինչ անուշ ես քնքշացել,
Ցողազարդվել, շողազարդվել,
Սիրահարի երազ դարձել.
Մինչ զեփյուռի գուրգուրանքին
Անհաղորդ ես մնում կրկին:
Վարդ խենթահար…
Այգաբացի շողերի հետ
Ինչ անուշ ես, երանավետ,
Ու՞մ համար ես այդպես բացվել,
Քնքշացել ու շիկացել.
Թերթիկներով կարմիր-կրակ,
Դարձել սեր ու սիրո քնքշանք:
Վարդ թովչանքի –
Դու հոգիներ մարմնավորող,
Սիրատոչոր սրտեր այրող,
Հեզանազիկ ու գեղեցիկ,
Ինքնազարդար ու երգեցիկ,
Ինքնամոռաց սիրուց բացվում,
Կյանքը սիրո զարդ ես դարձնում:
Վարդ սիրավառ –
Քո թերթերում շլացումի
Մեծ գաղտնիքն է արարումի…
Ու սիրատենչ, մարմնավառ
Դու ծաղկում ես սիրո համար.
Մտքերի մեջ՝ շատ մեղսալի
Խելահանող կրքերով լի:
Վարդ քմահաճ –
Աստվածարար քո թերթերում
Ցնորքներ կան բազում-բազում,
Որ եզերքներ չի ճանաչում…
Հաճախ նաև չի ամաչում
Տենչանքներից իր սիրավառ՝
Գարուն լինի, թե՝ տաք ամառ:
Վարդ կրակոտ –
Մենամորիկ, արևօրիկ,
Մի քիչ նաև՝ խունջիկ-մունջիկ,
Ամենականչ, ամենահաս,
Սիրո անուշ, անուշ երազ.
Ցողաթացված, բացված, բացված,
Ինքնահմա ու խենթացած:
Վարդ հեշտասեր –
Խելացնոր, խելամաղված,
Կամաց-կամաց, կամաց-կամաց
Ցնորվում ես նույն խոնջանքով,
Երջանկավետ անրջանքով.
Ինքնաայրվում ու լափլիզում,
Ինքդ քո մեջ կիզվում, կիզում…
Վարդ արարիչ –
Ամպը կարծես ճաք է տալիս,
Ու անձրև է նորից գալիս,
Ու անձրևից այդ կենարար
Սիրտն է ծփում քո դողահար.
Ու խոնջանքի անձրևից այդ՝
Արարվում է աշխարհն արար…
Սեմ Գորյան(Կարեն Առաքելյան)
Нет описания фото.

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button