Армянский кинемотограф

«Ֆիլմ ֆիլմի մասին. Անատոլիական պատմություն»

Մարկ Արենի գրական հիմքի վրա նկարահանվել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը։
Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը: Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ֆոնին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թախիծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով: Այս ամենը կարող էր պատահել ցանկացած մեկի հետ այն վայրում, որտեղ ծավալվում են վեպի գործողությունները։
Բնականաբար մենք ի վիճակի չենք փոխել մեր անցյալը, բայց մենք ի վիճակի ենք կերտել մեր ապագան։ Մjուս կողմից՝ որքան մենք կանգնած լինենք դեմքով դեպի մեր անցյալը, այնքան մենք շեղված կլինենք մեջքով դեպի մեր ապագան։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button