Этот день в истории

ԱՅՍ ՕՐԸ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԷՋԵՐՈւՄ 30/04

1777 թ. – ծնվել է Կառլ Գաուսը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ (մահ. 1855 թ.)։

1789 թ. – ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։

1883 թ. – մահացել է Էդուարդ Մանեն, ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1832 թ.)։

 


1956 թ.
– ծնվել է Լարս ֆոն Թրիերը, դանիացի ռեժիսոր։

1941 թ. – մահացել է Փանոս Թերլեմեզյանը, հայ նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը (ծն. 1865 թ.)։

1945 թ. – մահացել է Ադոլֆ Հիտլերը, գերմանացի քաղաքական գործիչ, բռնապետ, ֆաշիզմի հետևորդ (ծն. 1889 թ.)։

1975 թ. – նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը։

1991 թ. – ԽՍՀՄ Զինված ուժերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեցին Օղակ գործողությունը։

1993 թ. – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց 822 բանաձևը, որը վերաբերվում էր Արցախյան ազատամարտին։

Теги

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button
Close