Аналитика

Գլոբալ Բլեֆում Մեր Կառավարությունը Սովորական «Շեստյորկա է»․ Կարեն Վարդանյան

Անդրադարձի» եթերում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն է, ով Կովիդ-19-ը համարում է գլոբալիստների հնարած բլեֆը, որը, նրա խոսքով, երկրներում առաջ տանելու գործին լծված են «տեղապահները»՝ երկրների առողջապահական կազմակերպիչներն ու չինովնիկները։ «Մենք գործ ունենք շատ մեծ մասշտաբի կազմակերպված պրովակացիայի և հատուկ օպերացիայի հետ, որի հիմնական նպատակը բնակչության նվազեցումն է՝ մարդկանց ստրկատիրական իրավիճակի մեջ դնելով, վախեցնելու ու էդ վախի միջոցով՝ նրանց ստիպելու, որ վակցինացիա անեն»,-ասում է Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ այդ համաշխարհային օպերացիայի մեջ ներգրավված են նաև պետությունների ղեկավարներ։ Այդ բլեֆում մեր կառավարությունը, նրա գնահատմամբ՝ սովորական «շեստյորկայի» դեր ունի։ Նա որպես օրինակ բերեց աֆրիկյան երկրներից մեկի նախագահի օրինակը․ նա ԱՀԿ է ուղարկել մանգոյի․ այլ հյութերի խառնուրդ և արյուն և ստացել դրական պատասխան։ Ըստ Կարեն Վարդանյանի՝ բլեֆի մասին վկայում են նաև մեր պառլամենտի 100 հոգանոց կռիվներն իրար հետ, որում որևէ մեկը դիմակ չի կրում։ «Ստեղ 3 տարբերակ կա։ Կամ իրենք գիտեն, որ դա բլեֆ է ու համապատասխանաբար՝ այդպես են վարվում, մեզ ուղղակի վախեցնում են, այդ ժամանակ սա հանցագործություն է մարդկության նկատմամբ, որը Նյուրենբերգի կոնվենցիայով է նշված է, երկրորդ տարբերակը, սովորական գրիպի համար իրենք հատուկ պատվաստանյութ են ստացել, որը մեզ չեն տվել։ Եթե իրենց արխային են զգում»։ Դիտարկմանը, որ միգուցե երիտասարդ են՝ չեն վախենում իրենց համար, Կարեն Վարդանյանը սարկազմով արձագանքեց․ « Իսկ իրենց տանը ծնող չկա՞․․․ իրենք ո՞րբ են»։ ԱՏՁՄ գործադիր տնօրենը անդրադառնում է նաև բանակին ու ՏՏ ոլորտի գյուտերին, Գլխավոր շտաբի կողմից պատվերների իջեցմանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button