АналитикаОбзор прессыПроишествия

Բժիշկները մասսայաբար հեռանում են.

Voghbergakan depkh Surb Grigor Lusavorich bzhshkakan kentronum ...

Մեկ ամիս առաջ ինֆոկցիոն կենտրոն դարձած Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կոլեկտիվը մասսայաբար լքում է աշխատավայրը: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ հունիսի 5-ից ազատման դիմումներ են պատրաստվում գրել մեծաթիվ բժիշկներ: Աղբյուրը հայտնում է շուրջ 65 մասնագետի մասին: Ըստ նրա՝ քիչ չեն նաև արձակուրդի համար դիմածները և հայտնի չէ ղեկավարության մարտավարությունը՝ կստորագրվե՞ն բյուլետենի թերթիկները, թե՞ կհամոզեն, որ մնան: ԲԿ-ից  մեր տեղեկատվությունը հերքելու կամ հաստատելու համար գրավոր հարցում են պահանջում, որպեսզի մասնագետների հետ պայմանագրերի թիվ հրապարակեն, իսկ առկա կադրերի, արձակուրդ վերցրած անձանց  մասին ինֆորմացիա չեն տրամադրում, նաև վստահեցնում են՝ արձակուրդից վերադարձողներ ունեն. «զանգել ասել են՝ գալու ենք, այնպես որ՝ կադրային ռեզերվի պակաս չկա»:

Բայց YerevanToday-ին աղբյուրը պնդում է, որ բժիշկները հերթով հանձնում են հյուրանոց-հյուրատների սենյակները, այստեղի բուժանձնակազմին սպասարկող երևանյան 5 հյուրանոց-հյուրատներից միայն մեկն է մնացել: Այսպես, ապրիլի 4-ից, երբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն վերապրոֆիլավորվեց ու դարձավ իֆոկցիոն կենտրոն, բոլոր այն մասնագետները, որոնք մնացին՝ շարունակելու իրենց մասնագիտական պարտականությունը նոր պայմաններում, նրանց համար  հատուկ պայմաններ ստեղծվեցին Երևանի 5 հյուրատներում, որպեսզի վարակը տուն չտանեն, մեկուսանան ընտանիքներից  (Վալենսիա, Ջրվեժի և Կենտրոնի հյուրանոցներում): Մարդիկ հրաժարվում են աշխատել առաջարկվող պայմաններում, և փաստորեն, առաջին աշխատավարձից հետո  դժգոհած գլուխ են բարձրացնում:

Մասնագետնեը չեն դիմանում սովորական աշխատավարձերով  գերբեռնվածությանը, այն էլ՝ վտանգի պայմաններում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կրկնապատկած և եռապատկած աշատավարձերի մասին է հայտարարում՝ վստահեցնելով, որ նվիրատուների հաշվին լուծված է բուժանձնակազմի վարձատրության կեցության հարցը։ Ասել է, որ կադրային սով չունենք:

Սակայն հինգ օր անց՝ զուգահեռ իրականության ու վարչապետի ելույթի հակասությանը ականատես եղանք, ունենք այն, ինչ ունենք… Ընդգծենք՝ խոսքը Երևանի ամենամեծ հիվանդանոցի մասին է, 600 մահճակալ ունեցող պետական բուժհաստատության (Մասիվի հիվանդանոց), որի վրա նախարարն ու Պարետատունը  ուղիղ ազդեցություն ունեն՝ իրենց  վարչական բոլոր լծակներով հանդերձ: Եվ ահա այս հիվանդանոցի օրինակով լրիվ հնարավոր է դառնում հասկանալ, թե ինչ սոսկալի վիճակում է գտնվում վարակով ծնկի բերած երկրի առողջապահական համակարգը, որքանով են հուսալի գործում պետական կառուցակարգերը:

Պետք է արձանագրենք, վարակը մեզանում երեք ամիս է՝ պիկին դեռ չի հասել, բայց արդեն կադրային ռեզերվի կազուս է առաջանում… Զուգահեռաբար ագրեսիվ աճում են թվերը՝ օրական 500-ից շատ վարակման նոր դեպք, բարձր տոկոս են կազմում ծայրահեղ ծանր վիճակին հասած վարակակիրները: Իսկ ի՞նչ է լինելու հետո… Այս անորոշությունն ակնհայտորեն խոցելի է դարձրել առողջապահական համակարգը:

Բացի այն, որ  վարակը վտանգավոր աստիճանի տարածում է գտել բուժանձնակազմի շրջանում, նաև բողոքի մեծ ալիք կա ռեսուրսներիի պակասի մասով, շարունակականություն ապահովելու խնդիրը լուրջ է, թերևս այդ պատճառով էլ Պարետը որոշեց՝ վարակակիրներին այսուհետ պահել իրենց տներում և վարակի ընթացքին հետևել սոսկ հեռախոսով, մինչև որ թոքաբորբ կսկսվի ու նոր կտեղափոխեն հիվանդանոց:

«Մարդիկ էս աննորմալ վիճակում պիտի հասկանան՝ տնից, ընտանիքից կտրված կոտորվում են, սենց կարա շարունակվի մեկ ամիս, երկու ամիս, բայց պիկը դեռ առջևում է ինչքա՞ն կդիմանանք:

Ոչ մի արտոնություն չեն ուզում տալ էսօրվա մասնագետին, որը չի նահանջել, սիրահոժար միացել է պետության ջանքերին: Բժիշկներին բարձրագոչ ծափահարություններով չես գոտեպնդի, մեզ երաշխիքներ են պետք, հետևողական աշխատանք մասնագետների հետ, մենք այդքան շատ չենք, մեզ փոխարինողներ են հարկավոր: Բայց այօր չի էլ քննարկվում բժիշկներին արտոնություններ կամ  սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը, պատգամավորները հազիվ զբաղված են ԼԳՊՏ-ների իրավունքների ու Հրայր Թովմասյանի հարցերով»,-YerevanToday-ին վրդովված պատմում է  աղբյուրը: «Ի դեպ, մեզ մոտ վարակված բժշիկները  նստում են տանը, և մեկուսացման շրջանում միայն մեկ արձակուրդայինի չափով գումար են ստանում, մինչդեռ հարևան Իրանում կորոնայով վարակված մասնագետին լուրջ արտոնություններ կան, կորոնայով  մահացած բժշիկները  համարվելու են նահատակներ»,- ասաց նա։

https://yerevan.today/all/hetaqnnutyun/57224/bjishknery-massayabar-heranoum-en-%E2%80%A4?fbclid=IwAR2sKJiqVAJCzdyqKuc_7-MVbCMhqROFmJe2ViCqhnFAPrlrRuvRzHYxGWc

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button
Close