Интересные фактыИсторияПо страницам историиХристианство

Հայաստանը՝ Ժնևյան աստվածաշնչում

Армянский – единственный язык в мире, в котором название Библии ...

Առավոտյան գրքեր փորփրելուց սենց սիրուն բան գտա, բերել եմ, որ բոլորդ տեսնեք։
Ուրեմն սա Ժնևյան աստվածաշնչի նկարազարդումներից մեկն է, որը թարգմանվել է Ժնևում ապրող աքսորված անգլիացի պրոտեստանտների կողմից ու տպագրվել 1599թ.։ Մինչ օրս համարվում է Սուրբ գրքի ամենակարևոր թարգմանություններից մեկը։ Կարևոր է նրանով, որ առաջին անգամ մեխանիկական տպագիր Սուրբ գիրքը ներկայացվել է անմիջապես հանրությանը։ Աստվածաշնչի այս թարգմանության մասին լիքը հետաքրքիր ինֆորմացիա կարող եք գտնել, բայց հիմա` ամենակարևորը։
Նկարում այսպես կոչված «Նոյի Ծառն» է։ Միջնադարյան աստվածաշնչերում հաճախ են հանդիպում ծագումնաբանական աղյուսակներ, որտեղ ցույց է տրվում Ադամից մինչև Քրիստոս սերունդը, բայց այս մեկը մի քիչ տարբեր է։ Այստեղ ուրեմն ծառը, որը դուրս է գալիս տապանից, խորհրդանշում է Նոյի մարմինը, իսկ ճյուղերը՝ նրա որդիներին։ Սիմվոլիկ տեսանկյունից շատ հետաքրքիր է, քանի որ ներքևում տեսնում ենք բիբլիական Արարատ լեռը, մեծ ARMENIA | The Mountaines of Ararat գրվածքը որտեղից էլ դուրս են գալիս ու առաջանում մյուս բոլոր ազգերը։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Back to top button