АналитикаОбзор прессыПолитика

Ոչ մի հեղափոխություն տեղի չի ունեցել․ դա պայմանավորված տեղափոխություն էր Սարգսյանի և Փաշինյանի միջև.

Նոյյան Տապան TV ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ, Ազգային ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամ Տիգրան Խզմալյանը։ Ստորեւ ներկայացնում ենք մի քանի մեջբերում հարցազրույցից․ Տիգրան Խզմալյան․ «Ռուսաստանին պետք է պատերազմ այնտեղ, որտեղ նա կարողանում է վերահսկել իրավիճակը, պատերազմից դուրս նա կորցնում է իր լծակները»։ «Ներսում թշնամիներ չկան․ թշնամին միայն դրսում է․ ներսում դավաճաններ են, մարդիկ, ովքեր դրսի թշնամու գործակալներ են․ իրենք չունեն ոչ մի այլ լծակ, ոչ մի այլ միջոց, բացի ֆինանսավորումից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից, ԿԳԲ-ից, ԳՌՈՒ-ից եւ այլ հատուկ ծառայություններից։ Իրենք ունեն այն, ինչ ունեն՝ իրենց հարստությունները, իրենց միջոցները լրատվական, իրենց ուժը միմիայն այնքան ժամանակ, մինչեւ որ կա պուտինյան չեկիստական Ռուսաստանը։ Մենք հիշում ենք 91 թվականին, ինչպես էին այդ հզորագույն կառույցները փլուզվում մի գիշերվա ընթացքում, եւ ինչպես մարդիկ հրկիզում էին իրենց պարտիական տոմսերը, պոկում էին ուսադիրները։ Նույնը լինելու է շատ շուտով եւ այստեղ»։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Back to top button