Ձեռագիրը նույնն է, բայց մասշատաբները անհամամետելի են
«Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ նաև՝ Թուրքիան»,-ժամը 22:00-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ուզում է հստակ հայտարարություն լինի համայն աշխարհին, որ Արցախի դեմ կռվում է ոչ Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դրա վառ ապացոււյցն այն է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է նաև թուրքական զինտեխնիկա
«Ոչ միայն այսօր են օգտագործել, արդեն ամսից ավելի է ամեն օր իրականացնում են հետախուզական թռիչքներ։ F16-ները աշխատել են, Բայրագթար կոչվող անօդաչու թռչող սարքեր, որոնք թուրքական ռազմական ուժի գլուխգործոցն է կամ պարծանքն է՝ հիմանակնում օգտագործել են դրանք»,-ասաց Արցախի նախագահը՝ նշելով, որ ունեն փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։
Մանրամասները՝ տեսանյութում: