
«Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին».
Նիկոլ Փաշինյան Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Նոյեմբեր 11,2020 11:54 497 «Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»,-ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս առիթով նա մանրամասնեց. «Այդ փորձերից մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսը՝ մեկ ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի: Ամբողջ հակասությունները Շուշիի շուրջ կապվում էին հենց դրա հետ: Մի օր Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից նորից Շուշին հետ վերցնելու, որը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է Շուշին, ամբողջը կապվում է այս խնդրի հետ: Ցավոք, մեծ հաշվով իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել»: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց. «Քանի որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվել, ինձ ասացին, որ երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին կանգուն էր, Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, ես չեմ համաձայնել և համաձայնել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 28-ին իբր Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ մտցնել: Սա կոնկրետ փաստով հերքվում է: Հոկտեմբերի 22-ին ռուսական Ռիա նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այսինքն՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին կողմ արտահայտվելով՝ որևէ կերպ չէի կարող դեմ արտահայտվել այդ հարցին հոկտեմբերի 28-ին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/11/1150787/