АналитикаАрцахГоре армянеПолитикаПолитики

Շուշին առանց դավադրության չէր կարող գրավվել, այդ ինչպե՞ս եղավ․ խոսեք մարդկանց հետ.

«Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին».

Նիկոլ Փաշինյան Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Նոյեմբեր 11,2020 11:54 497 «Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել»,-ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս առիթով նա մանրամասնեց. «Այդ փորձերից մեկն ամբողջությամբ ձախողվել է, մյուսը՝ մեկ ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի: Ամբողջ հակասությունները Շուշիի շուրջ կապվում էին հենց դրա հետ: Մի օր Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից նորից Շուշին հետ վերցնելու, որը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Մարտերը շարունակվում են, ում հսկողության տակ է Շուշին, ամբողջը կապվում է այս խնդրի հետ: Ցավոք, մեծ հաշվով իրադրությունն այդ առումով չի հաջողվել փոխել»: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց. «Քանի որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվել, ինձ ասացին, որ երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է,  որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին կանգուն էր, Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, ես չեմ համաձայնել և համաձայնել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 28-ին իբր Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ մտցնել: Սա կոնկրետ փաստով հերքվում է: Հոկտեմբերի 22-ին ռուսական Ռիա նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այսինքն՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին կողմ արտահայտվելով՝ որևէ կերպ չէի կարող դեմ արտահայտվել այդ հարցին հոկտեմբերի 28-ին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/11/1150787/

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button