АрцахНовостиоб Армении

«Մենք ենք, մեր սահմանները»․ Արցախի համար դրամահավաքին ավելի քան 654,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար». «Հայաստան» համահայկական հիմանդրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:

Վերջին տվյալներով՝ հավաքագրվել է ավելի քան 654,000 ԱՄՆ դոլար:

Նշենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին, որոնք նշված են ստորև։

Արցախին օգնություն ցուցաբերելու նպատակով դրամական փոխանցումներ կատարելու մասին է հայտարարել նաև հայկական երկրորդ հանրապետության տեղեկատվական շտաբը։ Սպասարկող Ֆինանսական կառույցը Արցախբանկն է։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել 223 006 122 111 00 դրամային հաշվեհամարին։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button