АналитикаГоре армянеПозорная страница истории Армении

Ճանաչո՞ւմ եք Էլի Քյոհեն անունով մարդուն…

Ճանաչո՞ւմ եք Էլի Քյոհեն անունով մարդուն…

Yerevan.Today | Ճանաչո՞ւմ եք Էլի Քյոհեն անունով մարդուն…

Սիրիայում նրան ճանաչում էին Քամիլ Ամին Սաբաթ անվամբ: Նա հայտնի էր իր ծայրահեղ հակաիսրայելական մտքերով, մինչդեռ իրականում Իսրայելի ազգային անվտանգության բարձրակարգ գործակալ էր, որը հասել էր ընդհուպ մինչև վարչապետության շեմի:

Սիրիայի ազգային ժողովում նա գոռալով մեղադրում էր Իսրայելին՝ արած և չարած հանցանքների համար, իսկ գիշերները իր բնակարանից շատ կարևոր ինֆորմացիա էր փոխանցում Իսրայելին:

Նա կարողացավ խցկվել Սիրիայի կառավարության մեջ և դառնալ Պաշտպանության նախարարության բարձրակարգ խորհրդատու, հետո արդեն՝ վարչապետի՝ երեք ամենահավանական թեկնածուներից մեկը:

Նրա փոխանցած ինֆորմացիայի շնորհիվ ՝ Իսրայելը մեծ հաջողությունների հասավ:

Իսրայելից ստացած հրահանգները գաղտնազերծելուց հետո պարզ դարձավ, որ դրանք ունեին հետևյալ շեշտադրումները՝ ձայն հանել, գոռալ, ցույց տալ, որ Իսրայելի երդվյալ թշնամի ես.

Երկրի հայրենասեր պաշտոնյաներին մեղադրել դավադրության մեջ, իսկ գեներալներին՝ դավաճանության:

Իսրայելը վեցօրյա պատերազմում էլ հաղթանակ տարավ, քանի որ հայտնի գործակալը ՝ Քյոհենը, նրանց էր փոխանցել զինվորական կարևոր ինֆորմացիա՝ ընդհուպ մինչև տանկերի տեղակայման վայրեր, բունկերների գտնվելու ճիշտ կոորդինատներ:

Նա բացահայտվեց հետևյալ կերպ. Նրա բոլոր հակաիսրայելական թեզերը հանգեցնում էին Իսրայելի հաջողություններին, դրանից հետևություն անելով գաղտնազերծվեց նրա ամբողջ պլանը: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին ռադիոկապի հատուկ սարքեր, որոնց միջոցով նա տրամադրում էր կարևորագույն, հույժ գաղտնի նֆորմացիա Իսրայելին:

Դառնանք այս չարաբաստիկ իշխանությանը՝ ո՞վ է գլխավոր գործակալը, որը հակառակ Էլի Քյոհենին (որն այդպես էլ չհասավ վարչապետի պաշտոնին), ամուր կառչել է վարչապետության աթոռից, և քանի՞ Քյոհեններ կարող եք մտաբերել այս փոքրիկ երկրում։

Հ.Գ. Քյոհենին կախեցին հրապարակում…

Վահիկ Օհանջանիան

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button