АналитикаЖизнь замечательных людей..Знаменитые армянеПозорная страница истории Армении

Նիկո՛լ, քեզնից ավելի գիշատիչ խլող չկա. Մերուժան Տեր-Գուլանյան.

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան (նոյեմբերի 29, 1948, Ջավախք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակախոս, արձակագիր: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից: ԽՄԿԿ անդամ: Ծագումով Էրզրումցի Իշխան Վարդան Շահ-Պարոնյանի թոռը՝ մայրական կողմից:

1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի հեռակա ուսուցման բաժինը և միաժամանակ Ջավախքի Սուլդա գյուղի դպրոցում աշխատել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Մեկ տարի հետո տեղափոխվել է նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը (ցերեկային) ու ավարտել 1973 թ.:

1973 թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990 թթ.` ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա խմբագրության տարիներին Գարունը 56 000 տպաքանակից հասավ 130 000 –ի:

19881993 թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը։

1978 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է և յոթ գրքի հեղինակ («Սաղամո լիճը» (1978 թ.), «Մնացող հողն ու գնացող մարդիկ» (1983 թ.), «Страна мужчин» (Մոսկվա, 1982 թ), «Զրո ժամ» (1995 թ.), «Գիշերային վարդ» (2001 թ.), «Ջավախք` հավերժական հայրենիք» (2003 թ.), «Ցավի որսորդը» (2005 թ.)։ 1979 թ. «Дружба народов» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով։

Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

1990 թ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ՝ ԳԽ նախագահության անդամ։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր ու Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նա այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի մասին օրենքը, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքը, հեղինակային իրավունքի մասին օրենքը, Ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքը, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ:։

1997 թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով հիմնադիր-նախագահը։ Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը։

2006-2009 թթ. եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2008-2011 թթ.` Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը։

2011 թ. մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[1]։

2012 թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Back to top button