АналитикаАрцахВоенные действияИменаНациональные герои АрменииПозорная страница истории Армении

Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, փակագծեր չեմ բացելու. Վիտալի Բալասանյան.

Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են, փակագծեր չեմ բացելու. Վիտալի Բալասանյան

26.12.20

Վիտալի Բալասանյան. Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, թամաշա ենք անելու, ՏԵՍԱՆՅՈՒԹ,

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը:

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու», — նշել է նա:

Վիտալի Բալասանյանի հիմնավորումները, որոնք հաստատեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button