АналитикаАрцахВоенные действияИменаИнтересные фактыоб Армении

ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԼԻՆԻ. Եթե ես հիմա այդ ամենն ասեմ՝ լավ չի լինի․ Բավ է թուրքին ուժեղացնեք․ Կոմանդոս

ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԼԻՆԻ. Եթե ես հիմա այդ ամենն ասեմ՝ լավ չի լինի․ Բավ է թուրքին ուժեղացնեք․ Կոմանդոս

Մեդիալաբի հարցերին պատասխանում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր Հայաստանը առաջ գնալու, պատերազմից հետո այս իրավիճակը հաղթահարելու համար: Հնարավորություններ շատ կան, բայց մենք ընկել ենք փոսի մեջ ու իրար ենք ուտում: Փոխանակ իրար օգնենք, որ փոսից դուրս գանք, իրար կոկորդ ենք կրծում: Այսպես չի ստացվելու փոսից դուրս գալ: Այն մարդիկ, որոնք ուզում էին մեզ փոսից հանել, իրենք են մեզ փոսի մեջ գցել: Եթե ես հիմա այդ ամենի մասին պատմեմ, քաոսն ավելի կմեծանա, ավելի լավ է լռեմ: Պատկերացրեք, որ այս քաոսի մեջ դու մի ճիշտ բան ասես, տպավորություն է ստեղծվելու, որ ասում ես՝ էս մեկին հանենք, էն մեկին դնենք: Ես կարծում եմ, որ մենք այնքան խելքով մարդիկ ենք ունեցել, և նրանք դժվար պահերին այնքան բան են սովորեցրել հայ ժողովրդին:

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button