АрхеологияВ мире интересногоВсе о самом интересном..Интересные фактыИсторические персоныИстория АрменииИстория древнего мираХристианство

Ի՞նչու հայոց արքա Աբգարի մասունքները չեն տեղափոխվում Թուրքիայից Հայաստան . Ամիսներ առաջ հայտնաբերվել է Արքա Աբգարի դամբարանը Թուրքիայում

Ի՞նչու հայոց արքա Աբգարի մասունքները չեն տեղափոխվում Թուրքիայից Հայաստան . Ամիսներ առաջ հայտնաբերվել է Արքա Աբգարի դամբարանը Թուրքիայում

Սա մի հարց է , որ յորաքանչյուր հայի պետք է հետաքրքի: Ամիսներ առաջ Թուրքիայի տարածքում գտնվող Շանլիուրֆա (պատմական Եդեսիան կամ Ուրֆան)-ում հայտնաբերվեց հայոց արքա Աբգարի ընտանեկան դամբարանը:

Հնագիտական պեղումների ժամանակ Ուրֆայի տարածքում հայտնաբերվել են մոտ 80 վաղքրիստոնեական դամբարաններ: Նրանց թվում է նաև բացառիկ մի գտածո՝ Աբգար 5-րդ արքայի ընտանիքի դամբարանը: Հայտնաբերվել է մի սալաքար, որի վրա ասորերենով գրված է. «Մեծ արքա Աբգար 5-րդ Ուքքամա Մաննու, Եդեսիայի առաջին քրիստոնյա թագավոր»:

Դամբարանը զարդարված է եղել խճանկարներով և խաչաձև պատկերներով: Դրանում թшղված է եղել 10 մարդ:
Աբգար արքան 2 անգամ թագավորել է Օսրոյենեի թագավորությունում, Հյուսիսային Մեսոպոտամիայի հայկական մասում, որի մայրաքաղաքն է եղել Եդեսիան: Ք.ա. 4 – Ք. հ 7 թվականներին և Ք.հ. 13 – 50 թվականներին իշխած Աբգար 5-րդն, ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն՝ դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր։

4-րդ դարում Եվսեբիոս Կեսարացին Եդեսիայի արխիվում հայտնաբերում է մի փաստաթուղթ, որը վկայում է թագավորի և Հիսուս Քրիստոսի միջև տեղի ունեցած նամակագրության մասին: Այս մասին Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։

Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու՝ Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։

Աբգարը, դարձի գալով, նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Աբգարը թագավորեց երեսունութ տարի: Նրա մահից հետո հայոց մյուս արքան` Սանատրուկը ցանկացավ տիրանալ նաև Աբգարի թագավորությանը: Սակայն Եդեսիայի բանկիչները լուր են ուղարկում, որ պատերազմ չանի, իրենց թույլ տա մնալու քրիստոնեական հավատքի մեջ` խոստանալով Սանատրուկին հանձնել քաղաքը և թագավորի գանձերը: Բայց Սանատրուկը խաբեություն է անում, հետո սրով կոտորում Աբգարի զավակներին, խնայում միայն դուստրերին և Աբգարի կնոջը` Հեղինեին, ով Աբգարի պես բարեպաշտ ու հավատացյալ էր:

Հեղինեն չի ցանկանում ապրել կռապաշտների մեջ, գնում է Երուսաղեմ Կլավդիոս կայսեր ժամանակ, երբ Ագաբոս մարգարեի կանխատեսած սովն էր սկսվել (Գործք 11.28): Հեղինեն իր բոլոր գանձերը վաճառում է Եգիպտոսում, ցորեն գնում և բաժանում բոլոր կարոտյալներին: Այս մասին վկայում է նաև հրեական հայտնի պատմիչ Հովսեփոսը: Երուսաղեմում երկար ժամանակ նշանավոր է եղել Հեղինեի շիրիմը:

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Back to top button