В мире интересногоДокументальное киноЗанимательноеКрасоты Армении...об АрменииПриродаТуристическая Армения

Ադրբեջանի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Թթուջուր գյուղը

 

 

Ադրբեջանի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Թթուջուր գյուղը

Ֆիլմի նպատակն է ցուցադրել ադրբեջանական սահմանից 1կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի տեսարժան վայրերը, չքնաղ բնությունն ու գյուղացիների առօրյան: Երկնքի կապույտից կախված վեհապանծ լեռներ: Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ վայրում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած: Արցախյան պատերազմի տարիներին , գյուղը, բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների, սակայն մնացել է կանգուն: Երբեմն թյուր կարծիք է ձևավորվում, որ սահմանամերձ գյուղերում կյանքը կանգնած է, անհետաքրքիր և վտանգավոր: Սակայն ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ հասկացա, թե որքան գեղեցիկ է օրը անցնում Թթուջուրում, որքան բարի, պարզ և հյուրընկալ են մարդիկ այստեղ: Սակայն գյուղի հիմնական մասը մեկնել է արտագնա աշխատանքի: Այս ֆիլմով ցանկանում եմ կոչ անել մարկանց չլքել իրենց հայրենի գյուղը, ովքեր էլ որ լքել են, թող որ մի օր վերադառնան և շենացնեն այն: Գյուղի ամեն մի բնակիչ մշտարթուն հսկում է հայրենիքի՝ իրեն բաժին ընկած սահմանն ու այս հատվածում հակառակորդին թելադրում խաղաղություն: Թթուջուր գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 6կմ հարավ-արևելք, Գետիկ գետի ափին: Մինչև 1924 թ. 2 գյուղերը՝ Ներքին ճամբարակն ու Թթուջուրը միացյալ են եղել: 1924 թ. պետության որոշմամաբ, գյուղերը առանձնացրել են: Գյուղը գտնվում է Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան հանրապետական նշանակության ավտոճանապարհների խաչմերուկում: Գյուղացիների հիմնական զբաղվածությունն անասնապահությունը, հողագործությունն ու մեղվապահությունն է: Գյուղում կա հանքային ջրի աղբյուր, որից էլ ծագել է գյուղի անունը: Հանդիսանալով ֆիլմի թե՛ ռեժիսորը և թե՛ օպերատորը, ինձ համար ավելի հեշտ էր կադրերի ընտրությունը, քանի որ ստեղծագործելու և սեփական միտքը կադրի վերածելու ճանապարհին խոչընդոտների չէի հանդիպում: Նկարահանումները տևել են 3 օր: Աշխատել եմ այնպես, որ կադրերի կոմպոզիցիոն լուծումները չխանգարեն գյուղի իրական համայնապատկերը փոխանցել դիտողին: Ի սկզբանե որոշել էի ներկայացնել գյուղի խնդիրները, նկարահանել էի ավերված մանկապարտեզն ու դպրոցը: Սակայն գեղեցիկ բնությունն ու թթուջուրցիների դրական միջավայրն ինձ ստիպեց, որ մի գեղեցիկ պատմություն ստեղծեմ իրանց կյանքից: Ի վերջո խնդիրները վաղ, թե ուշ կլուծվեն, իսկ գեղեցիկը հավերժ է : Քանի որ տեխնիկապես այնքան էլ զինված չէի, մտահաղացումից իրականացում ընկած ճանապարհին խնդիրներ նույնպես առաջ էին գալիս՝ կապված լուսավորության և ձայնագրման հետ: Այնուամենայնիվ ֆիլմը պատրաստ է և այն սիրով ներկայացնում եմ ձեր դատին:

Հեղինակի կողմից

 

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button