
Ռաֆիկ Բարոյան
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
«Կրոնական ուսմունքներ» մատենաշարի գրքերում ներկայացված տեքստերի շարադրման համար հիմք են ծառայել ազգագրության և հնագիտության կողմից վերջին ժամանակներս կուտակած հարուստ նյութերը, տարբեր կրոնների սուրբ գրքերը և բազմազան ուղղությունների աստվածաբանական գրականությունը: Տարբեր երկրների ու ժողովուրդների հոգևոր փորձը` պարզունակ նախնական հավատալիքների ծագումից մինչև համաշխարհային կոչված կրոնների ձևավորումը, ներկայացված է իր էվոլյուցիոն զարգացման մեջ: