Շուշի բերդաքաղաք քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: 2020 թվականի աշնանը այն անցավ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո, և ոմանք սկսեցին ծրագրավորված տեղեկատվություն տարածել թե այն ադրբեջանական հնագույն քաղաք է իր մուսուլմանական կոթողներով ու մշակույթով: Պատմության խեղաթյուրման գործին լծված ուժերը հասան նրան, որ հայ հասարակության մի մասը սկսեց հավատալ այդ կեղծիքին: Այս ֆիլմը պատմական ու ժամանակագրական հստակ փաստերով նպատակ ունի հակադարձելու ադրբեջանաթուրքական պրոպագանդային: Թե ինչո՞ւ և ինչպե՞ս են որոշ տարիների օտարներ ապրել հայկական Արցախ աշխարհի բերդաքաղաք Շուշիում և ինչո՞ւ այն չէր կարող լինել ադրբեջանական, փաստում են մեր ֆիլմի բանախոսներն ու ժամանակագիրները: 52 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստվել է հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից և չունի պատվիրատուներ ու հովանավորներ: Ֆիլմի պատրաստողներն իրենց գործի նվիրյալներ են, ովքեր այն նվիրում են վաղը կրկին հայկական եռագույնն իր պարիսպներին սպասող բերդաքաղաք Շուշիին: Ֆիլմում օգտագործվել են նյութեր և տեսագրություններ բաց համացանցից։ Հատուկ շնորհակալություն Հայաստանի ազգային գրադարանին, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին, ՌԴ Էկոնոմիկայի պետական արխիվին, Արցախի Focus Studio-ին, Սպուտնիկ Արմենիային, Mars Media production-ին, Բազմաթիվ մեր հայրենակիցներին՝ իրենց անձնական արխիվները տրամադրելու համար։ Ֆիլմում հնչեցին հատվածներ Ավետ Տերտերյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։ Սցենարի հեղինակ՝ Արամ Գրիգորյան Ռեժիսոր՝ Նունե Էլմասյան Օպերատորներ՝ Վարդան Քալաշյան, Տիգրան Առաքելյան Համակարգչային գրաֆիկան և մոնտաժը Գագիկ Եդիգարյանի Ձայնի մոնտաժը՝ Արամ Սահակյանի Թարգմանությունը՝ Գոռ Գրիգորյանի, Խաչանուշ Գրիգորյանի Տեքստը կարդացին՝ Արամ Գրիգորյանը, Հարություն Մինասյանը, Արմեն Հովակիմյանը, Շավարշ Գևորգյանը, Գոհար Սրապիոնյանը, Արսեն Դումանյանը, Սուրեն Թումասյանը։ Կոորդինատոր՝ Վարսիկ Փանյան Նկարահանման խմբի ղեկավար՝ Արմեն Բաղդասարյան Հայկական երկրորդ հեռուստաալիք 2021
Статьи по Теме
Проверить также
Close