АналитикаАрцахНациональные герои Армении

Виталий Баласанян: Со временем мы вернем Аскеранский и Гадрутские районы.

Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք, Ֆեյսբուքը փակվելու է, աղանդներն արտաքսվելու են․ Վիտալի Բալասանյան.

Երեւան իմ երկօրյա այցը եղել է պաշտոնական, նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին, երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել․ քննարկվել են Արցախի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն եւ դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ենթակայության ներքո, ես այդ օրերին երբեւիցե չեմ հանդիպել Փաշինյանին եւ խնդրում եմ վերջ դնել ասեկոսեներին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Վ․ Բալասանյանն ասել է, որ պատերազմը բռնկվել է  Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։

Վիտալի Բալասանյանն ասել է նաեւ, որ զբաղվելու է նաեւ գերիների եւ անհետ կորածների հարցերով, շեշտել, որ Ադրբեջանը նորմերը չի պահպանում, իրենք բոլոր գերիներին վիրահատել են, իսկ Ադրբեջանը չի կարող մեկ դեպք ցույց տալ, որ լավ է վերաբերվել հայ զինվորին։

«Մենք վախենալու ոչինչ չունենք, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անելու, որպեսզի մենք բարոյալքվենք, հուսալքվենք, կամաց-կամաց տեղափոխվենք մեր տարածքից, բայց ժամանակները փոխվել են։ Այստեղ հազարամյակներով ապրել են հայեր, եւ դեռ էլի հազարամյակներով ապրելու են։ Մենք երբեւէ մատ թափ չենք տվել Ադրբեջանի ժողովրդի վրա, բայց երբ երկրի առաջին դեմքը մատ է թափ տալիս, դա շատ վտանգավոր է նրա համար, նրա ժողովրդի համար։ Կապրենք՝ կտեսնենք, թե կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց դրան մենք կողքից թամաշա ենք անելու։ Նրանք նորմերը պետք է պահպանեն։ Մենք չենք ընկել, որ կոխկրտելով անցնեն մեր վրայով, իրենք 94-ին ընկել էին, բայց մենք չենք կոխկրտել», շեշտել է նա։

Արցախի ԱԽ քարտուղարն ասել է, որ իրականացվելու է դեուրբանիզացիայի ծրագիր, քանի որ տասնամյակների ընթացքոմ գյուղերը բեռնաթափվել են, իսկ հողն առաջին հերթին  գյուղացին է  ամրացնում, ամուր պահում, արարումն ավելի շատ գյուղում է տեղի ունենում, քան քաղաքում, քաղաքի դեպքում մարդիկ հաճախելու են սալոններ կամ ապրելու են ֆեյսբուքներում, որտեղ չարություն է գեներացվում, նշել է նա եւ շեշտել․ նոսր բնակչությունը նաեւ անվտանգության տեսանկյունից է ավելի նպաստավոր։

Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․

«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է  աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», նշել է նա։

Ըստ Վ․Բալասանյանի՝ մինչեւ սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ եւ դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։

Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, եւ ներքին լրատվական քաղաքականությունը։

«Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը  օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես», նշել է Վիտալի Բալասանյանը։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button