
Ադրբեջանցիները գլխատել են հայ ռազմագերուն․ «Հետք»
«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս (19-ամյա Գագիկ Մկրտչյան՝ խմբ.) դին Մխիթար Հերացիում… Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, և ու՞ր է գլուխը…»:
Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխատված: Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են և ստացել բացասական պատասխան: