Հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը բուռն ստեղծագործական կյանք է ապրել: Նա այն դերասանն էր, որը հասնում էր ներքին կերպարանափոխման առանց խիստ թատերականացված արտաքին ընդգծումների:
10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք
1.Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ.-ի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում:
2. Մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից. 10 տարեկանում, երբ դեռ երբեք թատրոն չէր տեսել, պիես է գրել և բակի երեխաների հետ տան նկուղում ներկայացում բեմադրել;
3.Մինչև Երևան տեղափոխվելն աշխատել է Ստեփանավանի շրջանային թատրոնում: Երբ ուզել է դուրս գալ, թատրոնից ղեկավարը դիմումը չի ստորագրել: Այդ գիշեր նրան երազում մի տղամարդ է այցելել և ասել՝ «Դեռ դուրս մի արի, ես կգամ քեզ կտանեմ Երևան»: Օրեր անց թանտրոն է այցելել Արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը, որն էլ հետագայում նրան հրավիրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու:
4.Երևան է տեղափոխվել 1948թ.-ին և անմիջապես սկսել աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
5.1954թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
6.1991թ.-ին հիմնադրել է Համազգային թատրոնը:
7.Եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահության թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:
8.Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն:
«Գիքոր»
9. Հանդես է եկել նաև ռուս ռեժիսորների կինոնկարներում, խաղացել Տարկովսկու «Սոլյարիս», Բորտկոյի «Առանց ընտանիքի», ֆիլմերում:
«Առանց ընտանիքի»
10. Մի շարք երկերի հեղինակ է՝ «Չորուկ ճյուղեր, Երևան», «Վարագույրից այս կողմ», «Մենք ու մերոնք», «Լակոտը, Երևան» և այլն:
«Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու:
Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում»…
Սոս Սարգսյան
Սոս Սարգսյան. «Հուսանք, որ ձեր ծոռները կապրեն ոչ այսքան հարմարավետ աշխարհում, բայց մի քիչ ազնիվ»
«Ինձ համար ամենամեծ զավեշտը դերասան դառնալս է: Ես շատ ամաչկոտ եմ, եթե 4 մարդ է լինում մոտս, կաշկանդված եմ լինում: Եվ այսքանից հետո ճակատագիրը ինձ դարձրեց դերասան` անկախ իմ կամքից: Ես կգերադասեի շինական դառնալ` հորս նման». վարպետի անսպասելի խոստովանությունն էր:«Թումանյանը լոռեցի էր, ես լոռեցի, Համբոն լոռեցի»,- ասում էր նա: