Жизнь замечательных людей..Чтобы помнили

Жизнь замечательных людей: Оганес Кавазян : ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՎԱԶՅԱՆ


Ծնվել է 1 հուլիս, 1927 Լենինականում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: 1951-56թթ սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, 1956-61թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանում: Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել ինքնագործնեության անսամբլում, դարձել ինքնագործունեության համամիութենական փառատոնի հաղթող: Այդ տարիներին նրան ճանաչել են որպես երգիչ Վանիկ: 1955թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես մենակատար: Հանդես է եկել մի շարք օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), «Դավիթ Բեկ» (Իշխան Շահումյան, Սանթուր), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Աշուղ), Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Աիդա» (Ռադամես) և այլն: Եղել է Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի Սայաթ-Նովա դերի առաջին կերտողը, որը ներկայացրել է Թբիլիսիում և Բաքվում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում (Մեծ թատրոն և այլն), Լիբանանում (1972թ.), Եգիպտոսում (1980թ.), Սիրիայում և այլուր: Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ՝ հայրենասիրական թեմաներով, որոնց մի մասը նվիրաբերել է ՀՀ ԳԱԱ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2013թ. (հետմահու)՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:



            







Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button