Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Ղարաբաղի հարցով ջրբաժանը | Նորագույն պատմություն
1998-ի փետրվարի 3-ին, հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամից ֆոնին առաջին նախագահը նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։ Ընդունելով այդ պահանջը՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը Հայաստանում պարտվել է պատերազմի կուսակցությանը։ «Ազատությունն» իր նորագույն պատմություն շարքի հերթական թողարկմամբ ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու դրան հաջորդած իրադարձությունները։