АрмянеАрмянская АрмияВ мире интересногоВоенные действияВсе о самом интересном..Документальное киноЖизнь замечательных людей..ЗанимательноеИменаИнтересные фактыИсторические персоныИсторияИстория АрменииЛюдиНациональные герои АрменииПо страницам истории

Բացառիկ տաղանդավոր զորավար Դրաստամատ Կանայան(Դրո) Վավերագրական ֆիլմ HD

Բացառիկ տաղանդավոր զորավար Դրաստամատ Կանայան(Դրո) Վավերագրական ֆիլմ HD

Գիմնազիայում սովորելու տարիներին, հակառակ ԴՐՈՅԻ ուշիմությանն ու սուր մտքին, ուսուցիչները գանգատվում էին նրա ծուլությունից ու չարություններից: Տեսուչը օձիք էր թափ տալիս, կանչում էր հորը, որ խրատի որդուն: Հայրը խրատում էր «երեխին», հորդորում, որ դպրոցն ավարտի, «մարդ դառնա», բայց երեխան չէր ուզում «մարդ դառնալ»: Նրա խելքն ու միտքը դրսի աշխարհն էր,սահմանի մյուս կողմից հնչող հայդուկների հրացանների որոտը: Եվ Դրոն որոշում է թողնել գիմնազիան ու մտնել զինվորական դպրոց՝ վերջը հեղափոխական մարտիկ դառնալու նպատակով: Բայց զինվորական դպրոց ընդունվելու համար պետք էր բարձր նիշեր ունենալ, իսկ իր նիշերը… ողբալի էին: Անհամարձակ գնում է տեսուչի մոտ, թե՝ -Պարոն տեսուչ, ուզում եմ գնալ զինվորական դպրոց, բայց… նիշերս… կարելի՞ է մի բան անել… -Սիրելի’ս, ուրախանում է տեսուչը, քո բոլոր երեքները հինգ կդարձնեմ, վարքիդ զերոն հինգ ու խաչ կանեմ, միայն թե գնաս… Կմաղթեմ քեզ հաջողություն, որ զորավար դառնաս… Ու…. փառավոր վկայականը ձեռքին՝ Դրոն հեռանում է Երևանի գիմնազիայի չորրորդ դասարանից: «Մրրկածին Դրոն» գրքից

Եվ ահա, անունով խմբապետ, կոչումով հեղափոխական, փորձառությամբ զինվորական ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԸ, նույն ինքը՝ Դրոն, 1918թվականի մայիսի 23-27-ին ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Բաշ- Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ո՛չ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button